Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Միացրին, որ բաժանեն

Միացրին, որ բաժանեն
18.02.2016 | 19:20

Կառավարությունը այսօր հավանություն տվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրինագծին: Նախագծով, որ ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, առաջարկվում է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտները: Հիմնավորման մեջ նշված է՝ առավել արդյունավետ կառավարման համակարգ ապահովելու նպատակով: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխարեն կգործեն երկու՝ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները: Օրինագիծը ներկայացվի Ազգային ժողով, քննարկման նպատակով կառավարությունն առաջարկում է վաղը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվել էին 2014-ի նոյեմբերին:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ